Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է»

«Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է»
24.07.2022 | 09:52

Հարավային Կովկասից մեկնելուց հետո ՈՒիլիամ Բըրնսը մասնակցել է Ասպենի անվտանգային համաժողովին:


Նա մի քանի հետաքրքրական միտք է արտահայտել, որոնք լույս կարող են սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների վրա:
«Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից, և Իրանը հրաժարվեց իր պարտավորություններից, Թեհրանը մեծացրել է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացված ուրան արտադրելու իր կարողությունը: Այժմ նրանք կարող են դա անել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում: Նրանց անօդաչու սարքերը և հրթիռային ծրագիրը լուրջ սպառնալիք են մեզ համար Մերձավոր Արևելքում, նրանք ունեն հրթիռների ամենամեծ զինանոցը տարածաշրջանում»:


Բայդենի Մերձավորարևելյան այցից հետո նա հուսով է, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան ավելի սերտ կաշխատեն իրանական սպառնալիքի վրա՝ Իսրայելի և Արաբական միապետությունների միջև հարաբերությունների հետագա նորմալացման համար: «Մենք կարծում ենք, որ արաբների գայթակղությունը՝ պաշտպանելու ԱՄՆ-ի հետ իրենց գործընկերությունը Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով, մարել է ՈՒկրաինայում ռուսական գործողությունների, ինչպես նաև ռուսական զենք գնելու մտադրությունների ֆոնին։ Մեր առաջնահերթությունները փոխվել են, բայց մենք չենք լքում տարածաշրջանը և չենք ազատում Ռուսաստանի և Չինաստանի համար խորշեր»:


Ինչպես նշել էի, այցի նպատակը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանում հակակշռելու նոր հնարավորությունների փնտրտունքն էր:


Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ

Դիտվել է՝ 37478

Մեկնաբանություններ